|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է.
«Հարգելի քաղաքացիներ,
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցում և Պուշկինի ու Արամի փողոցների նրան հարակից հատվածներում մշտապես առաջանում են տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներ և որոշ դեպքերում՝ խցանումներ:
Նշված հատվածներում տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից առաջարկվում է Ղազար Փարպեցու փողոցում և Պուշկինի ու Արամի փողոցների Սարյան-Մաշտոց հատվածներում երթևեկությունը կազմակերպել միակողմանի. Փարպեցու փողոցում՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղությամբ, Արամի փողոցում՝ Մաշտոցից դեպի Սարյանի ուղղությամբ, Պուշկինի փողոցում՝ Սարյանից դեպի Մաշտոցի ուղղությամբ:
Հանրային քննարկման համար կից ներկայացվում են առաջարկվող երթևեկության կազմակերպման սխեմաները:
Խնդրվում է առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները հասցեագրել [email protected]էլեկտրոնային հասցեին»:


