| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 29-ին, ժամը 08:54-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ՎԱԶ-2109» մակնիշի 34 ZQ 382 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա չգործող ջրատարը. ուղևոր՝ 1989 թ. ծնված Ս. Ս.-ը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ս. Ս.-ը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: :
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: