|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սեպտեմբերի 30-ին` ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Հաղպատ-Ակներ միջհամայնքային ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Դսեվանք ամրոցի մոտակայքում երկու զբոսաշրջիկ ընկել է լեռան ստորոտից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի 1967 թ. ծնված Ք. Բ.-ն ընկել է ամրոցի մոտակա ժայռից՝ մոտ 20 մ բարձրությունից:
Փրկարարները զբոսաշրջիկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. նա հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: