|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեկ երեկոյան և այսօր տեղացած ուժեղ անձրևի ու կարկուտի հետևանքով Քասախի ջրատարի ջուրը դուրս է եկել և լցվել բնակիչների տները: Yerkir.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչներից Արտակ Արամյանը պատմեց, որ հեղեղաջրերը` մոտ 1 մետր բարձրությամբ, լցվել են տուն, ավտոտնակ ու հարևանությամբ գտնվող` հացաբուլկեղենի արտադրամասը:
Նա հայտնեց, որ երեկվանից զանգահարել է ԱԻՆ և միայն այսօր առավոտյան՝ ժամը 11-ի կողմերն են մարտական հաշվարկ ուղարկել: «Մեկ մարտական հաշվարկ է ժամանել, բայց չկարողացան ինչ-որ բան անել»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ հեղեղաջրերը զգալի վնաս են հասցրել հատկապես արտադրամասին, որտեղ եղել են սառնարաններ ու այլ տեխնիկա:
Արամյանը հայտնեց, որ դեռևս չի պարզել վնասի կոնկրետ չափը, քանի որ մինչ այս պահը տանը ջուր է լցված:
Մանրամասները ՝ Yerkir.am-ի տեսանյութում: