|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ծառուկյան» դաշինքը եթե իշխանություն չէ, ընդդիմություն է, ես էլ խմբակցության անդամ եմ. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արգամ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքն ընդդիմադի՞ր պատգամավոր է լինելու: «Խմբակցությունն ինչ դիրքորոշումով շարժվի առաջ, ես էլ այդպես կանեմ»,- ասաց նա:
Հարցին, թե ինքն է՞լ է իշխանության հրաժարական պահանջում, պատասխանեց. «Բայց ո՞վ է պահանջում հրաժարական»:
Արձագանքելով հարցին՝ ճի՞շտ է, որ իր հայրը նեղացած է իշխանություններից, Արգամ Աբրահամյանն ասաց. «Ոչ, նեղացած չէ»: