Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչ Կիմ Ին Ռոնը Գլխավոր վեհաժողովի զինաթափման հարցերով հանձնաժողովի նիստի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԿԺԴՀ-n կողմ է հուլիսին ընդունված` միջուկային զենքի ամբողջական արգելքի մասին կոնվենցիային. հայտնում է РИА Новости-ն:
«Բայց քանի դեռ ԱՄՆ-ը, որը շարունակում է Հյուսիսային Կորեային շանտաժի ենթարկել ու սպառնալ միջուկային զենքով, մերժում է միջուկային զենքի արգելման մասին համաձայնագիրը, Հյուսիսային Կորեան չի միանա փաստաթղթին»,- ասել է նա։
Դիվանագետի խոսքով` Փհենյանում միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների առկայությունն արդարացված է ինքնապաշտպանության նպատակով:
«Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակը, որն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, հասել է կրիտիկական կետի. միջուկային պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի»,- հավելել է նա: