|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի կարգադրությամբ նախագահի աշխատակազմում սեպտեմբերին 54 հաստիք է կրճատվել: Կարգադրությունը Ս. Սարգսյանը ստորագրել է սեպտեմբերի 1-ին: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ճշտել, թե կոնկրետ ո՞ր հաստիքներն են կրճատվել, սակայն հայտնի դարձավ, որ այդ գործընթացի արդյունքում 29 մլն դրամ է տնտեսվել:
Ու հիմա տնտեսված 29 մլն դրամն ուղղվելու է կառավարության պահուստային ֆոնդ: Կառավարության առաջիկա նիստում ներառված է այդ մասին համապատասխան որոշման նախագիծ:
Հիշեցնենք, որ եւս 159 հաստիք էլ նախագահականում նախատեսված է կրճատել հաջորդ տարի, քանի որ սահմանադրական փոփոխությունների հետեւանքով կրճատվելու են նախագահի, նաեւ նրա աշխատակազմի լիազորությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում