Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարի խոսնակ Հուսեին Մուֆթուօղլուն խոսել է Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Hürriyet» լրատվամիջոցի՝ թուրք պաշտոնյան հայտնել է, որ իրենց համար կարևոր է Իսպանիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցը:
«Մենք հետևում ենք Կատալոնիայի ինքնավար մարզի հանրաքվեից հետո տեղի ունեցած զարգացումներին: Որպես հիմք ենք ընդունում Իսպանիայի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը: Այս գործընթացում կարևոր հանգամանք է ոչ միայն ի կատար ածել Իսպանիայի օրենքները, այլև խուսափել բռնության միջադեպերից»,- ասել է նա:
Մուֆթուօղլուն հույս է հայտնել, որ Իսպանիան, որի հետ Թուրքիան լավ հարաբերությունների մեջ է, այս խնդիրը կլուծի ժողովրդավարության և ազգային երկխոսության ճանապարհով:
Հիշեցնենք, որ Իսպանիայից Կատալոնիայի անկախացման օգտին քվեարկել է հանրաքվեին մասնակցածների 90,09 տոկոսը, դեմ է քվեարկել կատալոնացիների 7,87 տոկոսը: Չլրացված է մնացել 2,03 տոկոս քվեաթերթիկ, ևս 0,89 տոկոս քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Իսպանիայի իշխանությունները չեն ճանաչում տեղի ունեցած հանրաքվեն: