|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Բարսելոնայում սկսվել է Կատալոնիայի նախկին վարչապետ Արթուր Մասի դատավարությունը, որի նախաձեռնությամբ 2014 թվականին անցկացվեց Իսպանիայի կազմից դուրս գալու մասին հանրաքվե. հայտնում է ТАСС-ը:
Մասին մեղադրում են իշխանության չարաշահման և իրավապահ մարմիններին չենթարկվելու մեջ: Նրա հետ ամբաստանվում են Կատալոնիայի նախկին փոխվարչապետ Ժոանա Օրտեգան և կրթության հարցերով նախկին խորհրդական Իրեն Ռիգաուն: Դատախազությունը պահանջում է Մասին զրկել 10 տարի շարունակ պաշտոն զբաղեցնելու իրավունքից, սակայն բանտարկություն չի պահանջում:
Դատական նիստում Մասը խոստովանել է, որ հանրաքվեն անցկացնելու քաղաքական նախաձեռնությունն իրենն է, միաժամանակ հրաժարվել է պատասխանել դատախազի և հասարակական մեղադրողի հարցերին:
Ոստիկանության տվյալներով` դատարանի առջև, ի պաշտպանություն քաղաքական գործիչների, հավաքվել է մոտ 40 հազար մարդ: Նրանք վանկարկում են` անկախություն, և ծածանում Կատալոնիայի դրոշներ:
Իրենց աջակցությունն են Մասին հայտնել նաև Կատալոնիայի ներկայիս ղեկավար Կառլես Պոչդեմոնը և այլ քաղաքական գործիչներ, ովքեր մեղադրյալների հետ երթ էին կազմակերպել Բարսելոնայի փողոցներով:
2014-ի նոյեմբերի 9-ին անցկացված հանրաքվեի ժամանակ Կատալոնիա բնակչության 80,76 տոկոսը քվեարկել էր հօգուտ անկախության, սակայն Իսպանիայի Սահմանադրական դատարանը հանրաքվեն ճանաչել էր հակասահմանադրական: