Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայբուսակ» համալսարանը օտարերկրյա քաղաքացիներ ընդունելու կամ հարկային պարտավորությունների հետ կապված խնդիրներ չունի: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Կրթության միջազգային ակադեմիայի (որի կազմի մեջ մտնում է նաև «Հայբուսակ» համալսարանը) նախագահ Անահիտ Հարությունյանը՝ անդրադառնալով բուհի հետ կապված` մամուլի այսօրվա հրապարակմանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Հայբուսակ» համալսարանը իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել. կասկածներ կան, որ բուհը ապօրինաբար և ոչ օրինական փաստաթղթերի հիման վրա օտարերկրյա քաղաքացիներ է ընդունել:
««Հայբուսակի» հետ կապված որևէ խնդիր չկա: Պարզապես քննչական կոմիտեում գործ կա հարուցված բուհի նախկին` արաբ ուսանողներից մեկի վերաբերյալ, ով դեռևս երեք տարի առաջ է ազատվել համալսարանից: Այս գործը բուհին առնչվում է այնքանով, որ մենք այս ընթացքում քննությանը տվյալներ ենք տրամադրել այդ ուսանողի վերաբերյալ (երբ է ընդունվել, երբ է դուրս մնացել և այլն)»,- ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով այն տեղեկությանը, թե իբր ՔԿ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև բուհի կողմից հարկային պարտավորությունները թերակատարելու հարցը, նա ասաց. «Հարկային պարտավորությունների թերացման հետ կապված հարցադրումներ քննչական կոմիտեից չեն հնչել, նման խնդիր բուհը չունի»: