|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովներից մեկի՝ երեկ հրապարակված ձայնագրությունը: Այս մասին, Yerkir.am-ի հարցին ի պատասխան, հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ երեկ Hayastan24.com կայքը հրապարակել էր «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը, որում լսվում է, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկն աշխատակիցներին ցուցում տալիս աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել, որ քվեարկեն նրա օգտին, այլապես կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ: Ձայնագրությունում լսվում են նաև սպառնալիքներ:
Նշենք, որ նշված ձայնագրությունը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի` առնվազն 149-րդ հոդվածի հատկանիշներ, այն է՝ ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը։
Հիշեցնենք, որ թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքել է 11 996 ձայն։