| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Քիչ առաջ Կենտրոնի դատարանում հետազոտվեց ԼՂՀ պաշտպանությսն բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մեղադրանքի հիմքում դրված իրեղեն ապացույց «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակը` «9M39» հրթիռով:
Թեև նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը մեղադրող դատախազ Արամ Արամյանին առաջարկեց իրեղեն ապացույցը հետազոտել ձեռնոցներով, դատախազը նախընտրեց այն ուսումնասիրել ձեռքերով՝ սեփական մատնահետքերը թողնելով հանցագործության առարկայի վրա:
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, աչքի անցկացնելով խողովակը, հայտարարեց, որ ներսում բան չկա: Ամբաստանյալ Սամվել Բաբայանն էլ իր հերթին հայտարարեց, որ «Իգլա»-ի խողովակն առանց մարտկոցի է: Նրա խոսքով՝ այս խողովակը չի կարող զինամթերք կոչվել, քանի որ առանց մարտկոցի հրթիռը չի կարող գործել:
«Պուսկավոյ մեխանիզմը բերենք, միացնենք, դա չի կրակի: Սա հիմա տրուբա ա, հրթիռ ասվածը պիտի դուրս գա սրա միջից, էլեկտրականությունը հաղորդվի պուսկավոյ մեխանիզմով: Սրան հիմա չաքուջով խփեն, կրակի վրա դնեն, չի պայթի: Նույնն ա, թե նռնակ լինի, չեկան չլինի: Սա միայն բնամթերքի մասնիկ է, ոչ թե զինամթերք»,- ասաց նա:
Դատավոր Վարդանյանը հայտարարեց, որ խողովակն ի պահ կհանձնվի նախաքննական մարմնին (տվյալ դեպքում ԱԱԾ-ին.- խմբ.)՝ նախքան դրա վերաբերյալ վերջնական դատական ակտ կայացնելը:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: