|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ իր և Իշխան Զաքարյանի հարաբերություններին: Մասնավորապես` հարցին՝ ի՞նչ հարաբերությունների մեջ եք, արձագանքեց, թե կոռեկտ չի համարում պատասխանել այդ հարցին: «Ո՞ւր է պարոն Զաքարյանը, իրենից հարցրեք: Եես կոռեկտ չեմ համարում այդ հարցին պատասխանել»,- ասաց նա:
Հարցին`արդյո՞ք 6-րդ գումարման աշնանային նստաշրջանում նրան հաճախ կտեսնենք, Ծառուկյանը պատասխանեց, որ դրա հետ կապ ունի իր զբաղվածությունը: «Ես գալիս-գնում եմ, դա կապ ունի միայն զբաղվածության հետ: Թե չէ` միշտ մեր ֆրակցիայով քննարկում ենք: Կարևոր չի, որ անպայման պիտի գաս ու 8 ժամ նստես, կարևորը` արդյունք լինի, քննարկումներ լինեն»,- արդարացավ նա: