Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ մոնիտորինգի ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը «ԱԺ 7-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքների ամփոփումը» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ վերջին քաղաքական իրադարձությունները լուրջ ազդեցություն են ունեցել ԱԺ ուժերի մեծամասնության վրա:
«Փետրվարյան հայտնի իրադարձություններն ունեցան մեծ ազդեցություն: Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից դուրս գալու, ԲՀԿ-ն թողնելու մասին է խոսքը: Մեծությամբ երկրորդ խմբակցությունը որոշակի ցնցումների ենթարկվեց: Պատգամավորներ դուրս եկան կուսակցությունից, խմբակցությունում էլ մնացին, որ իրենց մանդատը չկորցնեն: Գագիկ Ծառուկյանը որևէ նիստի չի մասնակցել: Խնդրահարույց է մնում նրա բացակաների` հարգելի և անհարգելի ճանաչելու խնդիրը: ԱԺ նախագահի իրավասությունների շրջանակում է դա, մնում է սպասել` ինչպես է հիմնավորվելու այդ ամենը»,- նշեց Աբրահամյանը:
Նա անդրադարձավ նաև Էթիկայի հանձնաժողովի գործունեությանը` նշելով, որ այդ հանձնաժողովի նկատմամբ հավատ չկա: «Հանձնաժողովի ընդունած որոշումները որևէ ազդեցություն չեն գործում պատագամավորների վարքագծի վրա»,- ասաց Աբրահամյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, արձագանքելով մոնիտորինգի արդյունքներին, հայտարարեց, որ վերոնշյալ քաղաքական իրադարձությունները, տեղի ունեցած գործընթացները եղել են հրապարակային, և ԲՀԿ-ն լավագույնս պատասխանել է բոլոր հարցերին ու մեկնաբանել դրանք:
«Քաղաքական հայացքների հետ կապված խնդիրներ են եղել, երբ պատգամավորները դուրս են եկել ԲՀԿ-ից: Դա նորմալ է, կարծում եմ: Նման բաներ նաև հինգերորդ գումարման ժամանակ են եղել»,- ընդգծեց պատգամավորը: