կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-13 17:26
Քաղաքական

ԱԺ-ն արդեն զբաղվում է Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հարցով

ԱԺ-ն արդեն զբաղվում է Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հարցով

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանձնարարել է ուսումնասիրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայությունները և դրանց հիմքերը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:


«
Եթե այդ բացակայությունների հիմքերը հիմնավոր չլինեն, դրանց հիման վրա Ազգային ժողովի նախագահը որոշում կկայացնի, որից հետո խմբակցությունը կքննարկի և կհայտնի իր դիրքորոշումը»,- նշել է նա:


Հարցին, թե հնարավո՞ր է, որ արդեն հաջորդ քառօրյայի ընթացքում քննարկվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը, Բաղդասարյանը պատասխանել է, որ դա արդեն իր որոշելու խնդիրը չէ: Նա խորհուրդ է տվել այդ հարցով դիմել Ազգային ժողովի նախագահին:


ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում ՀՀ նախագահն իր ելույթում անդրադարձել  է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից բացակայելու հանգամանքին: Նա ընդգծել է, որ 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին«Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»,- ասել է նախագահ Սարգսյանը: