Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկությունները, որ նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է մաս կազմել իշխանական կոալիցիային, բավական հիմնավոր են, սակայն դա տեղի կունենա ոչ թե նախկին ձևաչափով, այլ ավելի «քաղաքակիրթ» դրսեւորմամբ: Ըստ այդմ, ԲՀԿ-ն ոչ թե կստանա պորտֆելներ ապագա կառավարությունում, այլ Երեւանի քաղաքապետի պաշտոնը:
Քաղաքագիտական իմաստով' ԲՀԿ-ն չի կարող մաս կազմել կոալիցիային, քանի որ չի սատարել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, սակայն կարող է հաղթել այս տարվա մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում: Եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանի երկու խոշոր քաղաքներում' Երևանում և Գյումրիում, կլինեն ԲՀԿ-ական քաղաքապետեր, գումարած' Իջևանի, Սիսիանի և Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետերը: Սա ավելի մեծ քաղաքական ազդեցություն է, քան նույնիսկ կառավարության կեսը' վարչապետով հանդերձ:
Արդյունքում' կստացվի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասն ապրում է ԲՀԿ-ական քաղաքապետերի կողմից ղեկավարվող համայնքներում: Տեղական իշխանությունը բավական լուրջ հնարավորություն կտա ԲՀԿ-ին և նրա ետևում կանգնած ուժերին' հավակնել իշխանությանը հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրություններում:
Նշված սցենարն այս օրերին ակտիվորեն քննարկվում է ԲՀԿ-ում, որտեղ չեն բացառում, որ իշխանության համապատասխան պայմանավորվածության ձեռքբերման դեպքում Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակը կարող է գլխավորել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իր աղբյուրներին հաղում անելով՝ այս մասին գրում է «168 ժամ»-ը եւ հիշեցնում, որ ավելի վաղ ԲՀԿ-ում' որպես Երևանի քաղաքապետի թեկնածուներ, քննարկվում էին Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Գուրգեն Արսենյանի անունները: