|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ընկերությունը եւս մեկ անգամ հայցում է քաղաքացիների եւ քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Ընկերությունը անում է ամեն հնարավորը՝ իրավիճակը կարգավորելու համար: «Սանիթեքը», Երեւանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետեւանքով իրավիճակը սկսել է արդեն նկատելիորեն կարգավորվել:
Հարկ ենք համարում անդրադառանալ նաեւ վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեք»-ը սաբոտաժ է անում եւ չի իրականացում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով:
Հիշեցնում ենք, որ «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի: Ընկերության միակ առաքելությունը մարդկանց սպասարկելն է:
Հարգանքով՝ «Սանիթեք» ընկերության տնօրինություն