Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդարադատության նախարարության կայքում հրապարակված` տարբեր գերատեսչությունների համար գնված ապրանքների ցանկն ու դրանց գինը ուսումնասիրելիս լիաթոք ծիծաղելու ու անկեղծ զարմանալու պակաս չեք ունենա:
Ամենահետաքրքիրն այն է, որ տարբեր գերատեսչությունների գնած միևնույն ապրանքի գները իրարից տարբերվում են մի քանի անգամ: Կան կառույցներ, որոնք ապրանքը գնել են շուկայում առկա ամենաբարձր գնով կամ այնպիսի գնով, որը շուկայում ընդհանրապես չկա:
Օրինակ` 2013-ին որոշ պետական կառույցների կողմից գնված զուգարանի թղթի գինը այնպիսին է, որ տպավորություն է, թե այն մետաքսից է պատրաստված: Կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ը զուգարանի թուղթը հավանաբար ներկրել է հեռավոր Բրազիլիայից կամ էլ գնել Դուբայի շեյխերից, հակառակ դեպքում` տրամաբանության մեջ չի տեղավորվում այս կառույցի գնած զուգարանի թղթի գինը՝ հատը 1200 դրամ: իսկ նախագահի աշխատակազմը զուգարանի թուղթը 2013-ին գնել է` մեկ հատը 150 դրամով, նույնը` Սահմանադրական դատարանը: Ավելի «համեստ» են գտնվել դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը` որոշել են իրենց նման ճոխություն թույլ չտալ և կոյուղի գնացող թղթատեսակի համար վճարել են ընդամենը 60 և 70 դրամ: