կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-26 10:17
Քաղաքական

«Իմ քայլի» պատգամավորը Շիրակ Թորոսյանի դռան առաջ օճառ էր դրել. «Հրապարակ»

«Իմ քայլի» պատգամավորը Շիրակ Թորոսյանի դռան առաջ օճառ էր դրել.  «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք կարծես թե Շիրակ Թորոսյանի հարեւանն եք. ճի՞շտ է, որ հեղափոխության օրերին Դուք եւ Ձեր տիկինը՝ Գայանեն, որն այսօր «Իմ քայլի» Երեւանի ավագանու անդամ է, օճառ եք դրել Ձեր հարեւան Շիրակ Թորոսյանի դռան առաջ, ո՞նց եք հիմա զգում միմյանց «կողքին»` նույն ֆրակցիայում՝ հարցրինք «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանին:

«Խոսքը մայիսի 1-ի քվեարկությանը հաջորդած օրվա մասին է, երբ հասարակությունը մեծապես հիասթափված էր ԱԺ քվեարկության արդյունքներից, եւ մարդիկ իրենց բողոքի ձայնն արտահայտեցին ամենատարբեր մեթոդներով։

Ես այդ օրը փողոցում էի եւ իմ բողոքի ձայնն էի արտահայտում, իսկ մեր հարեւանները, որոնց թվում եղել է եւ իմ կինը, որոշել են իրենց անհամաձայնությունը, եթե կուզեք` որպես հասարակական ճնշման-բողոքի քաղաքացիական քայլ, դիմել այդ գործողությանը եւ որպես քաղաքացի՝ իրենց անհամաձայնությունն են հայտնել։ Ես դրա մասին տեղեկացել եմ ԶԼՄ-ներից եւ ես հպարտ եմ, որ իմ կինն ու հարեւանները քաղաքացիական դրսեւորում են հանդես բերել»:

Բա հիմա դուք նույն ֆրակցիայում եք` նույն սայլին լծված` երկիրը փոսից հանելու գերակա նպատակայնությամբ. ո՞նց է լինելու։ «Դրանից ուղիղ մեկ շաբաթ անց պարոն Թորոսյանը մեկ այլ կերպ քվեարկեց նույն հարցին»: Դա ձեր աշխատանքի շնորհիվ էր: «Համենայնդեպս, հիմա մենք նույն ֆրակցիայում ենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: