|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սեպտեմբերի 6-ին, ժամը 16:25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղբյուրակ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 3 մարտական հաշվարկ, 34 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության աշխատակիցներ և Ծաղկաձորի կոմունալ բաժնի ջրատարներ: Դեպքի վայրում են գտնվել փոխմարզպետ Հ. Հայրապետյանը, «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ա. Հունանյանը:
Պարզվել է, որ Լոռու և Կոտայքի մարզերի սահմանային հատվածին հարակից (Ծաղկաձոր քաղաքի կողմից) սարալանջին այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ, որից 7-ը անտառածածկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:24-ին. հրդեհի տարածման վտանգ դեպի հարակից բնակելի տարածքներ չի սպառնում:
ժամը 01:31-ի սահմաններում հրդեհն ամբողջությամբ մարվել է: Այրվել է մոտ 48 հա խոտածածկույթ և մոտ 7 հա անտառածածկ տարածք: Տեղում իրականացվում է հերթապահություն: