Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կիրառել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները մինչև հունվարի վերջ ևս մեկ հանդիպում կանցկացնեն:
«ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո: Մենք շարունակում ենք կիրառել հանդիպումների հանրայնացման այդ պրակտիկան»,- նշեց Նաղդալյանը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ հանդիպման վայրը և ժամանակը դեռևս հստակեցված չեն։ Նա հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պնդել են, որպեսզի նման հանդիպում անցկացվի: Արտգործնախարարը հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան այս տարվա առաջին եռամսյակում: