Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը խոսել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման մասին: Նա պատմել է, թե ինչ թեմաների նրանք կարող են անդրադառնալ այսօր Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում:
«Ակնհայտ անհավասարակշռություն է ձևավորվել նոյեմբերի 10-ի հայտարարության իրագործման ընթացքում: Նախատեսված 5 տարիներից Լաչինի արտատարածքային միջանցքը գործում է 8 ամիս, իսկ Զանգեզուրի անժամկետ արտատարածքային միջանցքի ստեղծումը արգելափակվում է: Փաշինյանը փորձեր է անում դա ներկայացնել որպես պարզ հաղորդակցություն՝ առանց արտաքին տարածքային որակների:
Բացի դրանից՝ հետաձգվում է Ղազախի շրջանի գրավյալ տարածքների (թշնամական պետության դիվանագետը նկատի ունի Տավուշի գյուղերը՝ խմբ.) և Նախիջևանի Քյարքի բնակավայրի ազատումը (Տիգրանաշեն՝ խմբ):
Ադրբեջանի տարածքից հայկական ռազմական զորախմբի մնացորդների նույնականացումն ու դուրսբերումը չի իրականացվել: Լաչինի միջանցքով օտարերկրյա քաղաքացիների մուտքն ու ելքը չի համապատասխանեցվել Ադրբեջանի օրենսդրությանը»,- գրել է նա իր Facebook- ում: