կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 22:23
Քաղաքական

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը մեկնարկեց

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը մեկնարկեց

Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայցուցչի մասնակցությամբ`ըստ Yerkir.am-ի ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Մինչ այդ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Սթեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

Դրանից առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել էին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ։

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներով կընդունվի հնգակողմ հայտարարություն։

Հանդիպումը տեղի է ունենում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում։