|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Օգոստոսի 17-ին, ժամը 08:12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի 4-րդ փողոցի թիվ 64 տան մոտ ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի (վարորդ՝ Ա. Խ.) առանց պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով՝ 1969 թ. ծնված Ա. Խ.-ը հոսպիտալացվել է Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: