Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հոկտեմբերի 31-ին` ժամը 23.30-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Զանգեր» կոչվող տարածքից ներքև ավտոմեքենա է շրջվել և հնարավոր է՝ մահացած մարդ լինի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 23.00-ի սահմաններում՝ 1992 թ. ծնված Արա Ա.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 171-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և աջակողմյան դաշտում շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն: