|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Օգոստոսի 11-ին, ժամը 23:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 Երևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդը՝ Վ. Ղ., ծնված 1958թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Վարորդը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան: