|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց փոքր ջրամբարաշինարարության ծրագրի իրականացման մասին։ Ջրային ռեսուրսների ոլորտում խնդիր է դրված` ջրային ռեսուրսները խիստ արդյունավետ կառավարել, որը սերտ կապ ունի գյուղացիական տնտեսությունների զարգացման հետ։ Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ռազմավարության շրջանակներում նոր լուծումների մշակումը դառնում է խիստ անհրաժեշտ, մասնավորապես` առանցքային դերակատարություն կարող է ստանձնել միջին և փոքր ջրային հոսքերի ամբարումը։
Վարչապետը հանձնարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում կատարել համապատասխան ուսումնասիրություններ և, համատեղ քննարկելով գործադիրի այլ օղակների հետ, կառավարության աշխատակազմին ներկայացնել հանրապետությունում միջին և փոքր ջրամբարաշինարարության ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկություն։