|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր կառավարության նիստում, օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց բնապահպանական վճարների վերաբերյալ: Մասնավորապես` բնապահպանական վճարների հիմնական մասը վճարվում է խոշոր աղտոտողների կողմից, սակայն հաշվետվությունը և թղթաբանությունը նույնն է բոլոր աղտոտողների համար:
Արդյունքում` չունենալով աղտոտման և վճարումների մեծ ծավալներ, փոքր ծավալի աղտոտողները զգալի ժամանակ և ռեսուրսներ են ծախսում նախագծերի ուսումնասիրությունների հաշվետվությունների վրա, իսկ լիազոր մարմինները զգալի աշխատանքային և այլ միջոցներ են ծախսում նրանց համար տեղեկատվության հավաքագրման համար:
«Այդ իսկ նպատակով հանձնարարում եմ բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում ուսումնասիրել բնապահպանական վճար վճարողների կառուցվածքը, տարանջատել փոքրածավալ և նվազ վտանգավորություն ներկայացնող աղտոտողներին, մշակել պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների, նախագծերի և հաշվետվությունների համար, դիտարկել ըստ գործունեության տեսակի տիպային վճարների ներդրման հնարավորությունները»,- ասաց Կարեն Կարապետյանը: