|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նոր հանձնարարական տվեց ներդրումային ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Մասնավորապես, վարչապետի խոսքով, ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում կառուցապատողները և առհասարակ գործարարները հաճախ բարձրացնում են էլեկտրաէներգիայի, գազի և ջրամատակարարման ընկերությունների հետ համակարգված համատեղ աշխատանքի անհրաժեշտության հարցը:
ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերի իրականացմանը և ներդրումներին աջակցելու նպատակով հանձնարարվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` հնգօրյա ժամկետում առաջարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, ՀԷՑ-ին և «Վիոլա ջուր» ընկերություններին` նշանակել պատասխանատուներ, որոնք ՀՀ քաղաքաշինական պետական կոմիտեի և համայնքի ղեկավարների հետ կանոնավոր համատեղ աշխատանքի միջոցով կներկայացնեն օպերատիվ լուծումներ ենթակառուցվածքներին առնչվող հարցերի կապակցությամբ:
Հանձնարարվեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` հնգօրյա ժամկետում կնքված ներդրումային համաձայնագրերի պատճենները համապատասխան գրությամբ ուղարկել ընկերություններին և դրանց կողմից բարձրացված հարցերի քննարկմանը ներգրավել էներգետիկ ենթակառուցվածքներիբ և բնական պաշարների նախարարությանը: