|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի գերեզմանոցի մոտակայքում` Կարմիր սարի հատվածում, 16-ամյա տղա է հոսանքահարվել ու մահացել:
Yerkir.am-ի հետ զրույցում Շահումյանի գյուղապետ Սերժիկ Բաբայանը հայտնեց, որ 16-ամյա Գեղամ Հովհաննիսյանն իրենց համայնքից էր: «Գեղամն ըմբշամարտով էր զբաղվում: Երեկ առավոտյան էլ ընկերներով գնացել էին բացօթյա տարածքում մարզվելու: Հետո տղան ցանկացել է բարձրանալ էլեկտրասյան վրա ու նկարվել: Ընկերները փորձել են համոզել, որ չանի նման բան, քանի որ վտանգավոր է, բայց տղան բարձրացել է սյան վրա ու հոսանքահարվել: Ընկերներն արագ շտապօգնություն են կանչել, բայց տղան արդեն մահացած է եղել»,- ասաց գյուղապետը: