|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել: BBC-ից տեղեկանում ենք, որ Թրամփն ազգային անվտանգության նախարար Ջոն Քելիին է նշանակել այդ պաշտոնին: Քելին այդ պաշտոնին է նշանակվել Ստիպակ տանը «կարգուկանոնն ապահովելու» համար:
Հիշեցնենք, որ Սպիտակ տան աշխատակազմի արդեն իսկ նախկին ղեկավար Ռայնս Փրիբուսը հարձակումների էր ենթարկվել Սպիտակ տան հաղորդակցության հարցերով նոր տնօրեն Էնթոնի Սքարամուչիի կողմից: Ըստ BBC-ի` Փրիբուսը հրաժարական է ներկայացրել դեռ նախօրեին` հայտարարելով, որ, միևնույն է, շարունակելու է մնալ Թրամփի կողմնակիցը: