Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ոչ թե ինքը, այլ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Է հունից դուրս եկել Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում, որն ավարտվել Է տարաձայնությամբ. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Նյարդային Նենսիի անհավասարակշիռ արարքը»,- գրել Է Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում ու կցել լուսանկար, որում Փելոսին կանգնած Է սեղանի մոտ եւ մատնացույց է անում հակառակ կողմը, որտեղ նստած Է Թրամփը:
Փելոսին պատասխանել Է առանց որևէ խոսքի՝ այդ լուսանկարը գլխավոր դարձնելով իր թվիթերյան Էջում:
Այդ քայլից հետո Թրամփը միևնույն սոցցանցում շարունակել Է ծաղրել Փելոսիին: «Նենսիին շտապ օգնություն Է հարկավոր: Կա՛մ նրա ուղեղի հետ կապված ինչ-որ բան կարգին չէ, կա՛մ նա պարզապես չի սիրում մեր հիանալի երկիրը: Նա միանգամայն դուրս է եկել հունից Սպիտակ տանը: Շատ ցավալի էր դրան նայելը: Աղոթեք նրա համար, նա շատ հիվանդ մարդ Է»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Նշենք, որ դեմոկրատները լքել են Թրամփի հետ հանդիպումը, որի ընթացքում պետք Է քննարկվեր Սիրիայում հակամարտությունը: Սենատում դեմոկրատների ղեկավար Չաք Շումերը հայտարարել է, որ Թրամփը վիրավորում էր դեմոկրատներին, մասնավորապես՝ Փելոսիին անվանել է «երրորդ կարգի քաղաքական գործիչ»:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 16-ին ընդունել Է բանաձև՝ դատապարտելով ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիս-արեւելքից դուրս բերելու՝ Թրամփի որոշումը: Այդ փաստաթղթին կողմ է քվեարկել 354 կոնգրեսական, դեմ՝ 60-ը, ևս 4-ը ձեռնպահ են մնացել:
Ավելի վաղ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում Թրամփի իմպիչմենտի ընթացակարգ էին սկսել: