|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քըրբին Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակը դեէսկալացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջոն Քըրբին այդ մասին ասել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում։
Ճեպազրույցի ընթացքում լրագրողը հիշեցրել է, որ լրացել է Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրը և հարցրել, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը կոնֆլիկտի վերաբերյալ և արդյոք երկրի համաևր մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղում ռուս զինվորականների ներկայությունը։
Հարցին ի պատասխան՝ Ջոն Քըրբին ասել է․ «Ես կասեմ այն, ինչ մենք ասել ենք նախկինում։ Մենք կողմերին դեէսկալացիայի կոչ ենք անում։ Մենք չենք ցանկանում որևէ բռնություն տեսնել, և ցանկանում ենք, որ բոլոր կողմերը համապատասխան քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու համար»։
ԼՂ-ում ռուս զինվորականների ներկայության վերաբերյալ հարցին Քըրբին չի պատասխանել։