կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-21 21:27
Աշխարհ

Ես դեռ չեմ որոշել՝ հեռանու՞մ եմ, թե ոչ․Պուտին

Ես դեռ չեմ որոշել՝ հեռանու՞մ եմ, թե ոչ․Պուտին

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է երկրի տարբերի շրջանների շուրջ 66 դպրոցների աշակերտների հարցերին։ Հանդիպումն անցել է Սոչիում գտնվող «Սիրիուս» կրթական համալիրում։

Պուտինը գյուղատնտեսության գլխավոր խնդիրը համարում է անասնապահության ու սերմնաբուծության ոչ բավարար զարգացումը:

Պուտինը խոսել է քաղաքական մրցակցության խնդիրների մասին։ Նրա համոզմամբ՝ մի քանի տարի առաջ զգալիորեն հեշտ էր քաղաքական կուսակցություն հիմնելը, սակայն նրանց մեծամասնության միակ անելիքը՝ իշխանություններին քննադատելն էր, այլ ոչ լուծումներ առաջարկելը։ Նա ընդգծել է, որ կոռուպցիայի թեմայի հետ կապված շահարկումները կարող են վնասել երկրին։ Որպես օրինակ նա ներկայացրել է Ուկրաինային, ասելով, որ այնտեղ կոռուպցիայի մակարդակը միայն աճել է։

Ինչ վերաբերում է համացանցում գրաքննություն մտցնելու օրենքին, Պուտինը ընդգծել է, որ երկրում չկա գրաքննություն, սակայն հասարակությունը պետք է կարողանա իրեն պաշտպանել սպառնալիքներից, օրինակ՝ թմրանյութերի կամ ահաբեկչության տարածումից։Եվ այդ ամենը վերաբերում է նաև համացանցին:

Հարցին, թե պատմության որ գաղտնիքները կցանկանար բացահայտել, Պուտինը նշել է, որ կցանկանար իմանալ Արեգակնային համակարգի ձևավորման մասին, կցանկանար ավելի խորը իմանալ պատմության տարբեր դարաշրջանների հերթափոխի սկզբունքները , իսկ Ռուսաստանի պատմությունից իրեն հետաքրքիր է ճգնաժամերի դարաշրջանը և դրանցից դուրս գալու սկզբունքները։

Նա նշել է, որ երոպացի գործընկերների հետ քննարկում են Մարս Մոլորակում ուսումնասիրություններ անցկացնելու հարցը, Մարս մոլորակի վրա տիեզերանավեր տեղադրելու հարցը։

Իսկ թե ինչպիսին է տեսնում երկրի էներգետիկ համակարգի ապագան, Պուտինը նշել է, որ Ռուսաստանի բնական էնեգետիկ ռեսուսրները մոտ ապագայում չեն սպառվի։ Միևնույն ժամանակ հայտնվում են նոր տեխնոլոգիաներ, որոնցով պետք է սկսել զբաղվել։

Պուտինը պատմել է, թե ինչպես է վերաբերվում զինվորական ծառայությունից խուսափելու երևույթին։ Նրա խոսքով՝ զինվորական ծառայության իմաստը իր հարազատներին պաշտպանելու մեջ է, ուստի զինծառայությունից խուսափել դատապարտելի է  ու քննադատելի։

Ինչ վերաբերում է հարցին, ունի՞ արդյոք հետնորդ, Պուտինը նշել է, որ համաշխարհային պատմությունը ունի փորձ, երբ հեռացող լիդերը անվանում է իր հետնորդի անունը, սակայն վերջնական որոշում և ընտրություն, այնուամենայնիվ, կատարում է ժողովուրդը։

Դպրոցականները հետաքրքրվել են, թե ինչով է պատրաստվում զբաղվել, երբ հեռանա նախագահական պաշտոնից։

«Ես դեռ չեմ որոշել՝ հեռանու՞մ եմ, թե ոչ։ Ամեն դեպքում, ես կգտնեմ որևէ զբաղմունք»,- ասել է նա։

Պուտինը նաև հավելել է, որ դեռևս չունի որոշում՝ մասնկացելու՞ է 2018թ ընտրություններին, թե ոչ։Նրա խոսքով՝ ինքը մերժել է Սահմանադրությունը փոխելու առաջարկը՝ իր պաշտոնավարումը երկարացնելու նպատակով։