|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
«Սնոուդենի հետ երբեք չեմ հանդիպել, գործերս շատ են, նա էլ իր գործերն ունի»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:
«Ես անձամբ ծանոթ չեմ ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հետ և երբևէ չեմ հանդիպել նրա հետ, ես իմ գործերն ունեմ, նա՝ իր: Թեեւ ասեմ, որ նա ինձ համար հետաքրքիր անձնավորություն է, և հենց նրա շնորհիվ է, որ շատ մարդիկ այլ աչքերով նայեցին ժամանակակից խոշոր գործիչների գործունեությանը»,- ասել է նա:
Պուտինը նաև ընդգծել է, որ այն, որ Սնոուդենը բնակվում է Ռուսաստանում, չի նշանակում, որ նա հակաամերիկյան քարոզչությամբ է զբաղվում: