Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը Հայաստանին վերջին 15 տարիների ընթացքում առաջարկում էր գնալ փոխզիջման, հանձնել Ադրբեջանին հինգ շրջանները, պահել երկուսը, սակայն Երևանն անընդհատ մերժում էր մեր առաջարկը՝ ասելով, որ դա կթուլացնի իրենց դիրքերը և որ հարկ եղած դեպքում իրենք կկռվեն, Վալդայ ակումբում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա մասնավորապես ասել է. «Հայտնի իրադարձություններից և ԽՍՀՄ փլուզումից հետո մենք գիտենք, որ ծագել է ազգամիջյան հակամարտություն, բախումներ են սկսվել հայերի և ադրբեջանցիների միջև, դրանք սկսվել են Սումգայիթից, հետո տարածվել են Ղարաբաղում։ Սա բերեց նրան, որ Հայաստանը, ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը վերահսկողության տակ առավ Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները... Ադրբեջանի յոթ շրջանները: Սա, կարծում եմ, Ադրբեջանի տարածքի գրեթե 20 տոկոսն է։ Այս ամենը շարունակվում էր շատ տասնամյակներ: Պետք է ասեմ, և ես այստեղ որևէ գաղտնիք չեմ բացահայտի, վերջին 15 տարիների ընթացքում մենք մեր հայ ընկերներին բազմիցս առաջարկել ենք գնալ փոխզիջումների՝ Ղարաբաղի շուրջ 5 շրջան վերադարձնել Ադրբեջանին, երկուսը պահել և այդպիսով պահպանել տարածքային կապը Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Բայց մեր ղարաբաղցի ընկերները ժամանակ առ ժամանակ մեզ ասում էին. «Ոչ, սա մեզ համար որոշակի սպառնալիքներ կստեղծի»: Մենք էլ մեր հերթին նրանց ասում էինք՝ Ադրբեջանն աճում է, տնտեսությունը զարգանում է, նավթ ու գազ արտադրող երկիր է, 10 միլիոնից ավելի մարդ կա, եկեք համեմատենք պոտենցիալները... Քանի դեռ կա նման հնարավորություն, պետք է գտնել այդ փոխզիջումը: Մենք մեր կողմից այս որոշումը կիրականացնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում, երաշխավորելու ենք Հայաստանի և Ղարաբաղի միջև բնական կերպով ձևավորվող Լաչինի միջանցքի անվտանգությունը,
երաշխավորելու ենք այս տարածքում ապրող հայերի անվտանգությունը։ Բայց ոչ, մեզ ասացին. «Ոչ, մենք չենք կարող սրան համաձայնել», իսկ դուք ի՞նչ եք անելու. «Մենք կպայքարենք»»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախի կորստի հարցում մեղադրեց Հայաստանին. «Ինքը` Հայաստանն է որոշել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի: Էլ ի՞նչ էր մնում մեզ անել: ՀԱյաստանն անգամ քառակուսի մետրերով է հաստատել, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում է ճանաչում: Այս հայտարարությունից հետո մեր խաղաղապահների կարգավիճակն անգամ կորցրեց իր արժեքը: Հայկական կողմն անգամ չմտածեց ԼՂ-ում գտնվող հայ բնակչության մասին: Նրանք հազարներով էին եկել Խաղաղապահ առաքելության տեղակայման վայր: Մեր խաղաղապահները զոհվեցին` նրանց պաշտպանելու ժամանակ»: