կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-18 10:08
Առանց Կատեգորիա

Առաջարկ՝ ՌԴ երկրորդ պետական լեզուն հայերենը սահմանել

Առաջարկ՝ ՌԴ երկրորդ պետական լեզուն հայերենը սահմանել

Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանում գրեթե բոլորը ռուսերեն հասկանում են, լավ թե վատ՝ խոսում։ Հետևաբար բացարձակ կարիք չկա նորամուծության, ռուսերենի առկա ուսուցման մակարդակը լիուլի բավարար է կենցաղային հաղորդակցության համար։

ՌԴ-ում պատկերն այլ է, հայերեն այնտեղ գրեթե չգիտեն, անգամ ՌԴ-աբնակ հայության մի մասը չի տիրապետում, առավել ևս՝ խոսում։

Ռուսաստանցի գործընկերներին կառաջարկեմ մտածել այդ ուղղությամբ և ՌԴ երկրորդ պետական լեզուն հայերենը սահմանել։ ՌԴ-ում դա հեշտ իրագործելի է, գրեթե ամեն բնակավայրում հայ կա, կարող են հայերենի ուսուցիչների հարցը տեղում հեշտ լուծել, ի տարբերություն չինացիների, որոնց սրտանց ցանկանում են հայերենը երկրորդ պետական լեզու դարձնել, բայց դեռևս չի ստացվում, քանի որ Չինաստանում հայերը թվով քիչ են, իսկ ՀՀ իշխանություններն առայժմ չեն կարողանում կատարել նրանց դիմում-խնդրանքը. ՉԺՀ-ին տրամադրել 5 միլիոն հայերենի ուսուցիչ»։