|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր նմուշի մի շարք փաստաթղթերի տրամադրման համար գործող պետական պետական տուրքերն ավելացնելու մասին դաշնային օրենք է ստորագրել. հայտնում է Лента.ру-ն: Մասնավորապես՝ ազգային վարորդական վկայականի պետական տուրքը 2 հազար ռուբլուց կդառնա 3 հազար ռուբլի: Տեղեկատվության էլեկտրոնային կրիչ պարունակող արտասահմանյան անձնագիրը ներկայիս 3,5 հազար ռուբլու փոխարեն կարժենա 5 հազար ռուբլի:
Այդ կերպ Պուտինն աջակցել է ՌԴ կառավարության այն եզրակացություններին, որ պետական տուրքերի ավելացումը հնարավորություն կտա մասամբ փոխհատուցելու նոր սերնդի փաստաթղթերի ներդրման համար ենթակառուցվածքների ստեղծմանն ուղղված` դաշնային բյուջեի ծախսերը: