|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Արարատի մարզի Արևշատ գյուղի ջրատարից տղամարդու մասնատված դի է հայտնաբերվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Արևշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը:
«Դին նկատել են բնակիչները ու դիմել իրավապահներին: Մարմնի կեսը կա, կեսը չկա, տղամարդու մարմին է: Ջրատարը տրաքել է, խողովակներից դուրս է եկել մարմնի մի մասը»,- տեղեկացրեց համայնքապետը, ապա նշեց, որ գիտի՝ իրենց համայնքի բնակիչ չէ:
Ոստիկանության լրատվական բաժնից էլ Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ ոստիկանությունը նման ահազանգ ստացել է հուլիսի 13-ին՝ ժամը 19:30-ին:
«Ահազանգ է ստացվել, որ Արևշատի ջրատարի մոտակայքում հայտնաբերել են մարդու մարմնի գոտկատեղից ներքևի հատված: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Գյուղի ջրատար խողովակների մոտ՝ դաշտերի մեջ հայտնաբերվել է տղամարդու գոտկատեղից ներքևի հատված»,- ասացին ոստիկանությունից:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: