Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Լոռու մարզում, այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 06։0-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի սկզբնամասի՝ «Սադեր» կոչվող հանդամասում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկներն ու ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են բերանքսիվայր մահացած, նույն գյուղի բնակիչ, 69-ամյա Վարուժան Դ-ի դին։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։
Կայքի տեղեկություններով՝ դիակի հայտնաբերման մասին ոստիկանություն ահազագել է Սպիտակ համայնքի Լուսաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Արամայիս Հակոբյանը։
Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։