|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի գերեզմանատան մոտ գտնվող եկեղեցու հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդու գոտկատեղից վերևի հատվածը բացակայում է, տարածքում հայտնաբերվել է նաև տղամարդու գանգը:
Նախնական տվյալով՝ մահացածը Կոտայքի մարզի «Նարեկ» ծերանոցի բնակիչ` 64-ամյա Ա. Սարգսյանն է, ով 2015 թ. դեկտեմբերի 30-ից որոնվում էր` որպես անհայտ կորած:
Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: