կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-12 09:40
Հասարակություն

Վերին Լարսն այլընտրանք կունենա. «ՀԺ»

Վերին Լարսն այլընտրանք կունենա. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ լավատեսական լուրեր ստացվեցին հեռավոր Պրագայից, որտեղ Ռուսաս­տանի եւ Վրաստանի միջեւ ճանապարհների գործարկ­ման շուրջ բանակցություն­ներ են ընթանում:

Ինչպես նշում է «Կոմերսանտ» պարբերականը, Մոսկվայի եւ Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են կյանքի կո­չել 2011-ին ՌԴ եւ Վրաստանի միջեւ «Առեւտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Վրաստանի նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքով:

Սա չափազանց կարեւոր իրա­դարձություն է Հայաստանի հա­մար: Խնդիրն այն է, որ ներկա­յումս Հայաստանը Ռուսաստա­նին կապող միակ ցամաքային ճանապարհն անցնում է Վերին Լարսով, որը տարվա մի զգալի մասը անանցանելի է դառնում ձնաբուքերի, մերկասառույցի, փլուզումների ու այլ տարերային աղետների պատճառով, ինչը զգալի վնասներ է հասցնում մեր գործարարներին:

Եթե ՌԴ եւ Վրաստանի ներկա­յացուցիչները եկել են վերջնական համաձայնության եւ պայմանա­վորվածությունն անշրջելի է, ապա Հայաստանը կստանա Ռուսաս­տանի հետ կապող մի շատ հար­մարավետ, կարճ ու հուսալի ցա­մաքային ճանապարհ: Խոսքը Վրաստանի եւ Աբխազիայի տա­րածքով անցնող ավտոճանա­պարհի մասին է, այսպես կոչված՝ Պսոու-Վեսյոլայա անցակետով անցնող ճանապարհն է: Այս ավտոճանապարհի միակ խնդիրն այն է, որ անցնում է Սեւ ծովի ափա­մերձ տարածքով եւ ամռանն ու վաղ աշնանը ծանրաբեռնվում է զբոսաշրջիկների պատճառով:

Այս ճանապարհը շատ ավելի կարճ է Հայաստանից դեպի Ռու­սաստանի Հարավ-արեւմտյան շր­ջաններ ուղեւորվողների համար: Մյուս ճանապարհը, որը կարող է բացվել, հայտնի Ռոկիի թունելով անցնող ճանապարհն է: Այս ուղին տեխնիկական խնդիրներ է ունե­նում կամայական երեւույթներով պայմանավորված, սակայն անհամեմատելի է Վերին Լարսով անցնող ճանապարհի հետ: Հա­րավային եւ Հյուսիսային Օսեթիաների տարածքով եւ Ռոկիի թունե­լով անցնող այս ճանապարհը հարմար է Ռուսաստանի Կենտրո­նական եւ Հարավ-արեւելյան շր­ջաններին կապվելու համար:

Մի խոսքով, եթե վրաց-ռուսական պայմանավորվածություննե­րը գործնականում կյանքի կոչ­վեն, ապա մեր քաղաքացիները եւ գործարարները կստանան Ռուսաստանի հետ շատ ավելի հու­սալի եւ էժան տրանսպորտային միջանցք, որը դրական ազդեցություն կարող է թողնել մեր տնտեսության վրա­»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: