|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Փետրվարի 27-ին` ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը:
«Միացե՛ք։ Մեր պայքարն ամեն օր նոր թափ է հավաքում։ Ամեն օր մեր պահանջին են միանում նորանոր քաղաքացիներ, զինվորականներ, մտավորականներ, կազմակերպություններ ու կառույցներ։
Մեր պահանջն այլընտրանք չունի։ Դավաճան ու ապիկար իշխանությունը վաղ թե ուշ կհեռանա, և մենք կփրկենք ու կվերակառուցենք մեր Հայրենիքը»,- ասվում է հայտարարության մեջ: