| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
«Հայաստանը իր տնտեսական հիմնական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը բեռնափոխադրումների համար փակ է արդեն առնվազն երկու շաբաթ։ Խոսքը Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող Վերին Լարս անցակետի մասին ե
ճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Մինչև երեկ նույնիսկ այդ մեքենաներին թույլատրվում էր անցնել Վերին Լարսի հատվածը միայն շղթայակապ անիվներով, և այդ սահմանափակումը հանվել Է միայն երեկ։ Այդ մասին մեզ հայտնեց ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը։ Բեռնատարների անցուդարձը արգելված է։
Մեր տեղեկություններով` հարյուրավոր բեռնատարներ կուտակված են սահմանային անցակետի երկու կողմերում։ Ձմռանը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ավտոճանապարհի այդ հատվածի անցանելիության խնդիրը եղել և մնում է չլուծված։ Անցած տարվա նոյեմբերի սկզբից Վերին Լարսը պարբերաբար փակվել է ձյան պատճառով և խաթարել արտաքին աշխարհի հետ մեր բեռնափոխադրումների հոսքերը։ Թե անցած տարվա նոյեմբերից 1-ից մինչ այսօր որքան ժամանակ է բաց եղել ճանապարհը, նախարարությունում ամփոփված վիճակագրություն դեռ չկա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։