|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Շարունակվում են Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգու ստորգետնյա հետիոտնային անցման այս տարվա ապրիլ ամսից մեկնարկած շինբարեկարգման աշխատանքները: Ըստ այդմ` հեռացվել են հատակի ու պատերի շարքից դուրս եկած կամ վնասված սալերը, որոնք այժմ փոխարինվում են նորերով: Արդեն ավարտվել է վնասված աստիճանների փոխարինումը, որին կհաջորդի աստիճանավանդակների մակերեսային շերտի թարմացումը:
Առաջիկայում կհղկվեն սալապատ բոլոր հատվածները, կնորոգվեն տարիների ընթացքում քայքայված առաստաղի բետոնե առանձին հատվածները: Ստորգետնյա անցումը կունենա ջրահեռացման ու լուսավորության նոր համակարգեր:
Նորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել նոր ուսումնական տարվա նախաշեմին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն