կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-10 15:14
Հասարակություն

Թուրքիայի ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ բերվում են ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ. ՊԵԿ նախագահ

Թուրքիայի ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ բերվում են ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ. ՊԵԿ նախագահ

Մաքսային ծառայության աշխատակիցները հերթական անգամ փորձել են կանխել ֆիզիկական անձանց բեռի անվան տակ ձեռնարկատիրական նշանակության ապրանքների ներկրումը Հայաստան։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով երեկ Բագրատաշենի անցակետում Թուրքիայից ժամանած ավտոբուսներին սահմանը հատելն արգելելու փաստին:

«Բազմիցս հնարավորություն ունեցել ենք ասելու, որ Թուրքիայի ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ իրականում բերվում են ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ։ Խնդիրն այն է եղել, որ մենք հերթական անգամ փորձել ենք կանխել դա, և փոխադարձ փոխգործակցության շրջանակներում խնդիրը կարգավորվել է»,– ասաց նա՝ նշելով, որ պարզվել է՝ ապրանքները մասամբ են եղել ձեռնարկատիրական:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ օրենսդրությամբ սահմանված կարգ և չափաքանակ կա: «Պատկերացրեք, որ եկել է մի ավտոբուս, որով երկու տոննա բեռ է բերվում, որը պատկանում է իքս քանակով անձանց՝ որպես ուղեկցող բեռ: Կան օրենսդրությամբ սահմանված չափաքանակներ և արժեքային սահմափակումներ. այն մասը, որն այդ սահմանափակումները չի գերազանցում, ուղեբեռ է, որոնք անցնում են սահմանը,  ուղեբեռ չեն համարվում: Մեր տարանջատումը` ձեռնարկատիրականի և ոչ ձեռնարկատիրականի, այդպես է կատարվում, որովհետև շատ հաճախ փաթեթավորված ապրանքի դեպքում դժվար է տարանջատել՝ անձնական օգտագործմա՞ն է, թե՞ ձեռնարկատիրական նպատակներով է բերվում»,- նշեց նա: