Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին ՔՊ վարչության նիստում նախնական տեսքի է բերվել Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակը։ Նիստին մասնակցել են նաեւ ՔՊ Երեւանի տարածքային գրասենյակների ղեկավարները, փոխքաղաքապետներ, քաղաքապետի առաջին տեղակալը։ ՔՊ-ում չեն գաղտնազերծում ցուցակը, գոնե՝ առաջին տասնյակը, սակայն հաստատեցին, որ այն գրեթե չի տարբերվում մամուլում գրվածից։ Որոշ շտկումներ են արվելու, եւ ցուցակը` վերջնական տեսքով նախ կուսակցականներին կներկայացվի հուլիսի 31-ին նախատեսված դրամահավաքին, ապա կհրապարակվի։
Դրամահավաքը, որը կկայանա «Դվին» հյուրանոցում, տարբեր մութ անձանց հնարավորություն կտա ֆինանսավորել ՔՊ-ի քարոզարշավը` լեգիտիմացնելով կոռուպցիան։ Իսկ դրամահավաքից հետո հստակ հանձնարարականներ կտրվեն, թե ով ինչ գործառույթ է իրականացնելու նախընտրական քարոզչության ժամանակ, եւ, առհասարակ, կազմակերպչական ինչ աշխատանքներ են տարվելու։ Վարչության վերջին նիստում քննարկել են նաեւ, թե որ համայնքներում է պետք ավելի շատ աշխատանք տանել. որտեղ է ՔՊ-ն թույլ, որտեղ՝ համեմատաբար ուժեղ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում