Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ խորհրդարանը քննարկել էր «Գույքահարկի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով եկեղեցին ազատվում է որոշ շենք-շինությունների համար գույքահարկից:
Այդ շինությունների ցանկը մտահոգել էր պատգամավորներին: Դրանում ներառված են մարզադաշտեր, սպորտային համալիրներ, ճաշարաններ, սրճարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, կինոթատրոններ, խանութներ և տաղավարներ, արտադրամասեր, կոմբինատներ, արհեստական լիճ, արոտավայրեր եւ այլն:
Այսօր, մինչ օրինագծի քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Որպեսզի հետագայում չմեղադրվենք Եկեղեցուն արտոնությունից զրկելու դավադրությունների մեջ, կարո՞ղ ենք վստահ լինել, որ կառավարությունն իր խոսքի տերը կլինի ու ներկայացված ցուցակը, որն իրենց էլ է մտահոգել, մեր կողմից առաջին ընթերցմամբ կողմ քվեարկելուց հետո մինչև երկրորդ ընթերցում իրավամբ կբերվի քրիստոնեական տեսքի»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ի պատասխան հիշեցրեց, որ երեկ դահլիճում պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ կառավարությունն այս ցանկն ավելի մանրամասն է ներկայացնելու. «Ես հույս ունեմ, որ մենք կունենանք այդ ցանկն ու կկողմնորոշվենք 1-ից 2-րդ ընթերցման ընթացքում»:
Այնուհանդերձ, օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների` 74 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: