|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բրիտանական FoxDavies ընկերությունը հայտարարել է, որ «չափազանց ներշնչված է» Հայաստանում իրականացված վերջին հետախուզական հորատումների արդյունքներից:
Ըստ proactiveinvestors.com.au կայքէջի` հորատումների արդյունքում հայտի է դարձել, որ Ամուլսարի նախագիծը կարող է ընդարձակվել դեպի հարավ-արեւմուտք` դուրս գալով ներկայիս պաշարների սահմաններից:
Հիշեցնենք, որ Ամուլսարը գտնվում է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի սահմանում գտնվող տարածքում:
Խոսքն այս դեպքում լրացուցիչ շուրջ 2,5 միլիոն ունցիա ոսկու մասին է: Նշենք նաեւ, որ Ամուլսարի հանքավայրի մասին նախապես ասվում էր, որ այն պարունակում է 1,4 միլիոն ունցիա ոսկի (մոտ 40 տոննա), իսկ ահա յոթ հորատանցքերի ուսումնասիրման արդյունքների ամփոփումը վկայում է, որ առկա է գեոքիմիական անոմալիա, եւ այն տարածվում է ներկայիս շերտից 500 մետր խորության վրա:
Ավելացնենք, որ ներկա պահին Հայաստանի տարածքում շահագործվում է ոսկու 9 հանք: