|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոն նշանադրվել է իսրայելցի երգչուհի Դանիելա Պիկի հետ: Այս մասին հաղորդել է Daily Mail-ը:
Եթե պլանները չձախողվեն, ապա այս ամուսնությունը կդառնա 54-ամյա ամերկացի ռեժիսորի առաջին ամուսնությունը: 33-ամյա Պիկը հաստատել է լուրը` ասելով. «Դա ճիշտ է: Մենք շատ երջանիկ ենք»:
Տարանտինոն նրան ամուսնության առաջարկություն է արել Լոս-Անջելեսում` նրան նվիրելով ամուսանական մատանի: Նրանք ծանոթացել են 2009թ Իսրայելում, ուր ռեժիսորը իր հերթական ֆիլմն էր նկարահանում: Ծանոթությունից երկու շաբաթ անց Պիկն արդեն ուղեկցում էր Տարանտինոյին կարմիր գորգով քայլելիս: Սակայն կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին:2016թ-ին զույգը նորից միացել է:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։